|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ադրբեջանի գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքբերովը մեղավոր է ճանաչվել գործարար Էլչին Ալիևի կանխամտածված սպանության մեջ, որը տեղի է ունեցել Կիևում 2001 թվականին։ Նրա բոլոր զինվորական և պատվավոր կոչումները պահպանվում են. հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ռովշան Աքբերովը ծնվել է Բաքվում, ավարտել է Կիևի համազորային սպառազինության բարձրագույն հրամանատարական դպրոցը։ Մասնակցել է Ղարաբաղյան առաջին պատերազմին և 1995 թվականի ոստիկանության հատուկ ստորաբաժանման հակակառավարական ապստամբության ճնշմանը։
Էլչին Ալիեւի սպանության գործը երկար ժամանակով կասեցվել էր. քննիչներին չէր հաջողվել պարզել կասկածյալի ինքնությունը: 2021 թվականի մարտին Աքբերովը ձերբակալվել էր։