|
Փոխարժեքներ
27 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Գագիկ Ոսկանյանը Ադրբեջանում դատապարտվել է 18 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Այսօր Բաքվում տեղի է ունեցել օկուպացված Արցախի Հանրապետության Քարվաճառի շրջանում ապօրինաբար ձերբակալված զինծառայող Գագիկ Աշոտի Ոսկանյանի դատավարությունը։
Ոսկանյանը մեղադրվում է օգոստոսի 16-ին «Ադրբեջանի պետական սահմանը խախտելու և ահաբեկչական և դիվերսիոն գործողություններ իրականացնելու փորձի» համար։
Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսին Ադրբեջանի դատախազությունը հայտնել էր ՀՀ պահեստազորային Գագիկ Ոսկանյանի հետ կապված քրեական գործ հարուցելու և նրան կալանավորելու մասին։ Օգոստոսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը: ՊՆ-ն հերքել էր այն հաղորդագրությունը, թե իբր ՀՀ ԶՈւ-ն սահմանագոտու արևելյան հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել։