|
Փոխարժեքներ
23 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.51 |
| EUR | ⚊ | € 443.18 |
| RUB | ⚊ | ₽ 4.6796 |
| GBP | ⚊ | £ 509.2 |
| GEL | ⚊ | ₾ 141.23 |
Այսօր Սաբունչիի շրջանային դատարանի վարչական շենքում տեղի է ունեցել Հայաստանի քաղաքացիներ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի քրեական գործով անօրինական դատական նիստը։
Ըստ Azeri Daily-ի, Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանի դատավոր Էլմին Ռուստամովի նախագահությամբ տեղի ունեցած դատավարության ժամանակ դատախազը հրապարակել է մեղադրական եզրակացությունը։
Ըստ մեղադրանքի՝ «Հայաստանի ՊՆ հատուկ նշանակության հետախուզական խմբի հրամանատար Ի. Սարգսյանը և որպես քաղաքացիական ինժեներ Վ.Ռաֆայելյանը 2021 թվականի մայիսի 7-ին ապօրինի հատել են Ադրբեջանի պետական սահմանը և ականապատել են Քարվաճառի շրջանի տարածքով անցնող Ադրբեջանի ՊՆ ստորաբաժանումների մատակարարման գծերը»:
Դատավարության ընթացքում Սարգսյանը ցուցմունք է տվել, թե իբր իրենք հրահանգ են ստացել «տարածքի հետախուզություն իրականացնել, ճանապարհներ փակել, ականապատել և փշալարեր անցկացնել, ինչպես նաև պայթեցնել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը:
Դատավարությունը կշարունակվի հունվարի 24-ին։