կարևոր
511 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-07 20:18
Տարածաշրջան

Բաքու-Թբիլիսի-Բաքու գնացքները երեք օրից կերկարեն

Բաքու-Թբիլիսի-Բաքու գնացքները երեք օրից կերկարեն

Վրացական մամուլը փոխանցում է Ադրբեջանի երկաթուղու տեղեկատվությունը՝ վագոնների ավելացման արդյունքում յուրաքանչյուր չվերթին հասանելի կլինի լրացուցիչ 104 ուղևորատեղ, իսկ յուրաքանչյուր չվերթի ուղևորատեղերի քանակը կավելանա մոտ 60 տոկոսով՝ 178-ից հասնելով 282-ի։  Ավելացումը կլինի հուլիսի 10-ից՝ Բաքու-Թբիլիսի-Բաքու գնացքներին ևս երեք վագոն կավելանա։ Լրացուցիչ վագոնների տոմսերի վաճառքը սկսվել է այսօրվանից։

Ուշագրավ է 1tv.ge-ը համարում, որ Բաքու-Թբիլիսի-Բաքու երթուղով մայիսի 25-ից հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածում վաճառվել է շուրջ 25 հազար տոմս։ Դրանցից գնացքով ճանապարհորդել է 6,356 մարդ Թբիլիսիից, 4,343-ը՝ Բաքվից, 1,112-ը՝ Գյանջայից (Կիրովաբադ), 808-ը՝ Եվլախից, 520-ը՝ Աղստաֆայից և այլ կայարաններից։ Սա մատնանշում է, որ Բաքու-Թբիլիսի-Բաքու երթուղու ուղևորների մոտ 40 տոկոսը բաժին է ընկնում տարածաշրջաններին (շրջաններին)։