|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Georgian Airways ավիաընկերությունը Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի ուղիղ չվերթ է իրականացնելու հունվարի 28-ին։ Այս տեղեկությունը հայտնել է ավիաընկերության ֆեյսբուքյան էջը։
Միաժամանակ, ինչպես հայտնի է դարձել մեկնաբանություններից, այս պահին սա միակ պլանային ուղիղ չվերթն է դեպի Ռուսաստան, հյուսիսային հարևանի հետ ուղիղ չվերթերի վերականգնման մասին տեղեկություններ չկան։
Georgian Airways-ը դեռ պարզաբանում չի տվել։ Վրաստանի վարչապետի՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն նույնպես չի կարողացել պատասխանել, թե կոնկրետ ինչի հետ է կապված մեկանգամյա ուղիղ չվերթը։ Նրա խոսքով՝ դեպի Ռուսաստան թռիչքները պաշտոնապես չեն վերականգնվել։
Անցյալ շաբաթ ՌԴ ԱԳՆ-ն հիշեցրել է, որ ռուսական ավիաընկերությունների՝ Ռուսաստանից Վրաստան քաղաքացիների ավիափոխադրումներ իրականացնելու արգելքը ժամանակավոր է, և Մոսկվան բազմիցս նշել է դրա չեղարկման պայմանները։
Հիշեցնենք, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ չվերթերն ընդհատվել էին վերջինիս նախաձեռնությամբ 2019 թվականի ամռանը՝ այսպես կոչված, «Գավրիլովյան գիշերներ» հակառուսական իրադարձություններից հետո։