|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ֆրանսիայի իշխանությունները արգելափակել են Իտալիայից ժամանող գնացքների մուտքը` չցանկանալով ընդունել Իտալիայի հարավային շրջաններից տեղափոխվող թունիսցի փախստականներին. տեղեկացնում է «Ֆրանս պրես» գործակալությունը:
Իտալիայի արտգործնախարարությունը բողոքի նոտա է հղել Ֆրանսիային, իսկ երկրի ներքին գործերի նախարար Ռոբերտո Մարոնին հայտարարել է, որ այդ գործողություններն անօրինական են և խախտում են Եվրամիության հիմնարար սկզբունքները:
Ֆրանսիացիներն արդարանում են` նշելով, որ խնդիրն իբր տեխնիկական է, նաև` թե «Ֆրանսիայի սահմանից 7 կմ հեռու տեղի են ունենում բողոքի ակցիաներ, որոնց մասնակցում են Ֆրանսիայի և Իտալիայի քաղաքացիներ»:
Թունիսում և Լիբիայում տեղի ունեցած անկարգություններից հետո Իտալիայի հարավային շրջաններ, հիմնականում Լամպեդուզ կղզի բազմաթիվ փախստականներ են ժամանել: Օրերս Իտալիայի իշխանությունները որոշում են կայացրել մինչեւ որոշակի ժամկետը ժամանածներին ժամանակավոր կեցության իրավունք տրամադրել, մյուսներին` վերադարձնել իրենց երկրները: