|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում է, որտեղ մասնակցել է ԵԱՏՄ նախագահությունը Հայաստանին անցնելուն նվիրված հանդիպմանը: Նա նաև պատասխանել է լրագրողների հարցերին:
Լրագրողներից մեկը հետաքրքրել է Փաշինյանի կարծիքը` ճի՞շտ արեց Հայաստանը, որ անդամակցեց ԵԱՏՄ-ին: Փաշինյանը պատասխանել է` այն փաստը, որ իրենք նախկինում կարծում էին, թե դա ճիշտ որոշում չէ, չի նշանակում, որ այդ սխալն ուղղելու համար պետք է ուղիղ հակառակ քայլերն անել:
«Ես միշտ բերում եմ այդ օրինակը. ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարծում էր, որ նախագահ Բուշը ճիշտ չի արել, երբ զորք է մտցրել Իրաք, և նա դուրս բերեց զորքերն Իրաքից, և ի՞նչ ստացվեց, մենք ստացանք «Իսլամական պետություն»-ը»,- նշել է նա:
Նա հավելել է, որ կտրուկ շրջադարձերը դժվար թե օգտակար լինեն միջազգային գործերում, իսկ Հայաստանի քայլերն այժմ ուղղված են ԵԱՏՄ-ն ավելի արդյունավետ դարձնելուն: