|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Լրագրող, քաղաքական մեկնաբան Թաթուլ Հակոբյանը հայտնում է «ՍիվիլՆեթ»-ից դուրս գալու մասին։
«Ավարտվեց ՍիվիլՆեթի և Սիվիլիթաս հիմնադրամի հետ իմ 12-ամյա ճամփորդությունը։ Իմ և Սիվիլնեթի նոր տնօրինության պատկերացումները լրագրության մասին (հատկապես 44-օրյա աղետալի պատերազմի օրերից) և Հայաստանի հարևանների հետ հարաբերությունների հարցերում (հատկապես այս նվաստացուցիչ պարտությունից հետո) անհամատեղելի են։
ՍիվիլՆեթում/ Սիվիլիթաս հիմնադրամում ունեցա արդյունավետ աշխատանքի 12 տարիներ։ Այս հրաշալի կազմակերպությունից հեռանում եմ բավարարվածության և հպարտության զգացումներով։
Իմ բոլոր գործընկերներին, որոնց հետ պատիվ և հնարավորություն ունեցա աշխատել, մաղթում եմ պրոֆեսիոնալ աշխատանքային գործունեություն ապագայում ևս ու նաև՝ ընտանեկան երջանկություն», - գրել է Թաթուլ Հակոբյանը։