Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 447.46 |
RUB | ⚊ | ₽ 4.7 |
GBP | ⚊ | £ 515.9 |
GEL | ⚊ | ₾ 142.16 |
Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին կփակի ԵԱՏՄ շուկան ՀՀ–ի համար, Երևանում դա գիտեն։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Մարդիկ, ովքեր պնդում են, թե ինչ-որ լուծում կարելի է գտնել, մեղմ ասած, մոլորեցնում են հայ ժողովրդին։ Լուծումը շատ ակնհայտ է՝ Եվրամիության հետ շուկաների բացումը կնշանակի Եվրասիական տնտեսական միության շուկաների փակում։ Ակնհայտ է, որ ԵՄ-ի հետ ներմուծման մաքսային դրույքաչափերի զրոյացումը մեխանիկորեն կնշանակի վերադարձ ԵԱՏՄ-ի հետ մաքսային սակագնին։ Այստեղ ոչ ոք չպետք է պատրանքներ ունենա»,- ասել է նա։
Նրա խոսքով` Հայաստանը ԵԱՏՄ-ում ակտիվ դերակատարում ունի և իրեն կառուցողական է պահում, իսկ Ալմաթիում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հարցը չի քննարկվի։