|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին կոնկրետ պարամետրերով փոխբացառում են միմյանց։ Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«ԵՄ-ին անդամակցելն ու ԵԱՏՄ-ին անդամակցելը փոխընդունելի բաներ չեն։ Դրանք, ցավոք կամ բարեբախտաբար (յուրաքանչյուրը կարող է ինքնուրույն որոշել), փոխբացառող բաներ են հենց կոնկրետ պարամետրերով, ոչ ըստ գաղափարական կամ քաղաքական վերաբերմունքի», - պարզաբանել է Զախարովան։
Հիշեցնենք՝ երեկ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը: Կողմ են քվեարկել 64 պատգամավոր, դեմ՝ 7, ձեռնպահ՝ 0: «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցել քվեարկությանը, իսկ «Պատիվ ունեմ»-ը դեմ է քվեարկել: