կարևոր
802 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-28 16:42
Հասարակություն

Ողբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական փոփոխություն կա

Ողբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական փոփոխություն կա

Երևան-Աշտարակ ճանապարհին ողբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի որակի, տվյալների կառավարման և փոխհատուցման բաժնի ղեկավար Դավիթ Սարգսյանը։

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում գտնվող երեխաներից 2-ը շարունակում են անգիտակից վիճակում լինել։

«7 և 10 տարեկան աղջիկները շարունակում են վերակենդանացման բաժանմունքում գտնվել, դեռ նրանց վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր ու շարունակում են անգիտակից լինել։ 13-ամյա աղջկա մոտ էլ նկատվում է դրական դինամիկա, մի քանի օր առաջ վիճակը ծանր էր, այսօր արդեն կարող ենք ասել, որ գնահատվում է միջին ծանրության»,– ասել է Սարգսյանը։

Երեխաներից ամենափոքրը` 11 ամսական աղջնակը, գտնվում է «Ուիգմոր» ԲԿ–ում, որտեղից սակայն որևէ տեղեկություն չտրամադրեցին փոքրիկի առողջական վիճակի մասին` հղում անելով բժշկական գաղտնիքին։

Հիշեցնենք, հոկտեմբերի 24-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևան-Գյումրի ճանապարհին․ կա 2 զոհ, իսկ 5 տուժածներ, որոնցից 4-ը երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոց, ավելի վաղ հայտնի դարձավ, որ երեխաներից մեկը մահացել է։