|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.4754 |
| GBP | ⚊ | £ 478.58 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին հետաձգել է Ուկրաինային ռազմական օգնության 13-րդ փաթեթի ուղարկումը՝ սպասելով նոյեմբերի 3-ին կայանալիք ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքներին։ Այս մասին հայտնում են իտալական լրատվամիջոցները։ Українська правда
Հաղորդվում է, որ օգնության նոր փաթեթն արդեն պատրաստ է, սակայն դրա փոխանցման ժամկետը դեռ հաստատված չէ։ Ուկրաինային իտալական ռազմական օգնության վերջին խմբաքանակն ուղարկվել է 2025 թվականի դեկտեմբերին։
Ըստ լրատվամիջոցների՝ մատակարարումների հետաձգման պատճառներից մեկը Իտալիայի իշխող կոալիցիայի ներսում առկա տարաձայնություններն են։ Մասնավորապես՝ փոխվարչապետ Մատեո Սալվինիի գլխավորած «Լիգա» կուսակցությունը դեմ է Ուկրաինային ռազմական օգնության շարունակմանը։
Միևնույն ժամանակ, Իտալիայի կառավարությունը հայտարարում է, որ շարունակելու է աջակցել Ուկրաինային։ Սակայն դեռ հայտնի չէ, թե երբ կվերսկսվեն ռազմական մատակարարումները։