կարևոր
295 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-28 20:24
Աշխարհ

Իսպանիայում երկաթուղային աղետից հետո եռօրյա սուգ կհայտարարվի

Իսպանիայում երկաթուղային աղետից հետո եռօրյա սուգ կհայտարարվի

Իսպանիայի իշխանությունները Տոլեդո նահանգում՝ Կաստիլիա-Լա Մանչա ինքնավար համայնքում, երկաթուղային աղետի հետևանքով զոհվածների հիշատակին եռօրյա համազգային սուգ են հայտարարել։

«Մենք կհայտարարենք եռօրյա պաշտոնական սուգ, որը կտևի հոկտեմբերի 29-ից 31-ը»,- աղետի վայր ժամանելուց հետո հայտարարել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը։

Վերջին տվյալներով՝ գնացքների բախման հետևանքով զոհվել է 68 մարդ։