|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին երկրում պաշտոնապես եռօրյա սուգ է հայտարարել ուղղաթիռի կործանման հետևանքով զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռեյիսիի հիշատակին։ Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։
«Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող պատվիրակության ողբերգական մահվան կապակցությամբ պաշտոնական սուգը կշարունակվի երեք օր», - նշված է վարչապետի հատուկ կարգադրության մեջ։
Ավելի վաղ Ռեյիսիի զոհվելու կապակցությամբ սուգ հայտարարելու որոշման մասին հայտնել են Պակիստանը և Սիրիան։
Հիշեցնենք՝ Իրանի նախագահական ուղղաթիռը երեկ՝ մայիսի 19-ին, «կոշտ վայրէջք» է կատարել Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում, ինչի հետևանքով ուղղաթիռի անձնակազմն ու բոլոր ուղևորները, այդ թվում երկրի նախագահ Էբրահիմ Ռեյիսին ու ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են։