կարևոր
841 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-28 18:55
Աշխարհ

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 68-ի

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 68-ի

Իսպանիայի Տոլեդոյի նահանգում արագընթաց երկու գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 68-ի, ևս 80  մարդ վիրավորվել է։

Ինչպես հաղորդում է «РИА Новости»-ին, այս մասին հայտարարել է Կաստիլիա-Լա Մանչա ինքնավար համայնքի կառավարությունը։

Վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան 9-ին մոտ, Ուրդա բնակավայրի մերձակայքում, երկաթգծի ուղիղ հատվածում, լավ տեսանելիության պայմաններում։

Վթարի հստակ պատճառը դեռ հայտնի չէ։