|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.4754 |
| GBP | ⚊ | £ 478.58 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Շիրակի մարզպետի աղմկահարույց հայտարարությանը՝ նշելով, որ նրա խոսքերը նախևառաջ նվաստացրել են հայ ժողովրդին։
Ճեպազրույցի ընթացքում Զախարովան անթույլատրելի է համարել «սլավոնական բնակչության նկատմամբ հիտլերականների հայտնի նվաստացուցիչ հռետորաբանության նեոնացիստական կրկնումները»։
Նա հիշեցրել է, որ խորհրդային զինվորների թվում, որոնց նացիստներն անվանում էին «Իվաններ» կամ «կարմիր Իվաններ», շուրջ կես միլիոն էթնիկ հայ է եղել։
Զախարովան նաև թվարկել է հայտնի հայ գործիչների անուններ, որոնք, նրա խոսքով, իրենց անվանել են Իվան՝ մարշալ Հովհաննես Բաղրամյան, ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկի, պետական գործիչ Իվան Թևոսյան, ծովակալ Հովհաննես Իսակով և այլք։
«Հովհաննես՝ հենց այսպես է հայերեն հնչում Հովհաննես Մկրտչի անունից ծագող Իոանն անունը։ Եվ հենց դրանից էլ առաջացել է Իվան անունը։ Այն անունը, որն այդքան դուր չի եկել Շիրակի մարզպետին։ Դե ինչ, ես նրան կպատմեմ իր ժողովրդի և իր երկրի պատմությունը։ Չէ՞ որ մարշալ Բաղրամյանն ինքն իրեն Իվան էր անվանում»,- հայտարարել է Զախարովան։
Հիշեցնենք, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, նկատի ունենալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներին, գրել էր.
«Գյումրին ձեր Նիժնի Տաբորը չէ, իսկ գյումրեցիները՝ ձեր «Իվանները» չեն»։