|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ավանդական ճեպազրույցում Вестник Кавказа-ի թղթակիցը խնդրել է մեկնաբանել ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանի` ԱՄՆ-ում արած հայտարարությունը «Նոր պատերազմ` նոր տարածքներ»-ի մասին: «Ինչպե՞ս է Մոսկվան գնահատում ՀՀ-ի նման հռետորաբանությունը Վիեննայում կայացած հանդիպումից անմիջապես հետո»,- հետաքրքվել է լրագրողը:
«Ես չեմ կարող գնահատական տալ կոնկրետ հայտարարությանը, ես կարող եմ գնահատական տալ և վերահաստատել Ռուսաստանի հավատարմությունը քաղաքական դիվանագիտական կարգավորմանը: Անշուշտ, առաջնահերթություն է տրվում փոխադարձ պայմանավորվածություններին, եթե կողմերի դիրքորոշումները որոշ հարցերի շուրջ մոտ են լինում, մենք ողջունում ենք դա, եթե կա անհրաժեշտություն, որպես համանախագահ երկիր, աջակցություն ենք ցուցաբերում: Կոնկրետ հայտարարությունները, կարծում եմ, մեկնաբանելու կարիք չկա»,- պատասխանել է Զախարովան: