|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Առնվազն 155 մարդ է զոհվել Իսպանիայում հորդառատ անձրեւների եւ ջրհեղեղների հետեւանքով, հայտնում է EFE լրատվական գործակալությունը։
«Վալենսիայում «Դանա» փոթորկի զոհերի թիվը հասել է 155-ի»,- ասվում է զեկույցում:
Հիշեցնենք` հոկտեմբերի 29-30-ին տեղացած հորդառատ անձրևները ջրհեղեղի են վերաճել Վալենսիա, Կաստիլիա Լա Մանչա և Անդալուսիա ինքնավար համայնքներում: Առավել բարդ իրավիճակ է ստեղծվել Վալենսիայում, որտեղ տարերքի զոհ է դարձել առնվազն 101 մարդ, նահանգում հայտարարվել է վտանգի կարմիր (առավելագույն) մակարդակ:
Իսպանիայի կառավարությունը եռօրյա սուգ Է հայտարարել։