|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Արևմտյան Գերմանիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 156-ի․ ասվում է կիրակի օրը գերմանական Կոբլենց քաղաքի ոստիկանության հրապարակած զեկույցում:
Միայն Արվեյլերի (Ռեյնլանդ-Պֆալցինյան նահանգ) մեկ շրջանում աղետի զոհերի թիվը հասնել է 110-ի: Տուժածների թիվը 670 է:
Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայում առնվազն 45 մարդ է զոհվել: Հորդառատ անձրևներն առաջացրել են նաև ցեխահոսքեր և ջրհեղեղներ երկրի հարավում ու արևելքում:
Ավստրիայի հետ սահմանին գտնվող Բերխտեսգադեներ երկրամասում (Բավարիա դաշնային նահանգ) արտակարգ դրություն է հայտարարվել: Մարզպետարանի տվյալներով ՝ տարածքում առնվազն 1 մարդ է զոհվել:
Երկուշաբթի օրվանից Գերմանիայի արևմուտքում և հարավ-արևմուտքում հորդառատ անձրևներ են, որոնք առաջացրել են ավերիչ ջրհեղեղներ: