|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ԱՄՆ Տեխաս նահանգում տեղի ունեցած ջրհեղեղների զոհերի թիվը գերազանցել է 50-ը, այդ թվում կա15 երեխա։ Այս մասին հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները։
ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը ժամանել է տուժած տարածք։
Ավելի վաղ արտակարգ դրություն էր հայտարարվել Տեխասի մի քանի շրջաններում. շատ ճանապարհներ ավերվել էին, հեռախոսագծերը չէին աշխատում։
ԱՄՆ Ազգային օդերևութաբանական ծառայությունը X սոցիալական ցանցում հայտնել է, որ Տեխասի Քեր շրջանի մի քանի քաղաքներում արտակարգ դրություն է հայտարարվում կայծակնային ջրհեղեղի պատճառով։
Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ տարածաշրջանում կես միլիոնից ավելի մարդ գտնվում է ջրհեղեղի վտանգի տակ։
Տեխասի նահանգապետ Գրեգ Էբբոտը հայտարարել է, որ նահանգային իշխանությունները գործի են դնում բոլոր հասանելի ռեսուրսները, այդ թվում՝ Ազգային գվարդիան, «ավերիչ ջրհեղեղի» դեմ պայքարելու համար։