|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱՄՆ Տեխաս նահանգի Էլ Պասո քաղաքի Walmart հանրախանութում երեկ՝ օգոստոսի 3-ին, տեղական ժամանակով՝ ժամը 11:00-ին, հրաձիգը կրակ է բացել հաճոխորդների ուղղությամբ. տեղեկացնում է CNN-ը:
Նախնական տվյալներով զոհվել է 20 մարդ, վիրավորվել՝ 26-ը, որոնցից 9-ի վիճակը ծայրահեղ ծանր է:
Ոստիկանությունը հայտարարել է, որ հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալել է մեկ մարդու: Արդեն հայտնի է, որ ձերբակալվածը Տեխասի Ալեն քաղաքի բնակիչ, 21-ամյա Պատրիկ Կրուսիուսն է, որը հանձնվել է առանց դիմադրություն ցույց տալու:
Ոստիկանության տվյալներով՝ հանցագործությունը մեծ հավանականությամբ կատարվել է ատելության հողի վրա: Իրավապահ մարմիններն ուսումնասիրում են հանցագործության նախօրեին, սոցիալական ցանցերում հրապարկված հաղորդագրությունը, որում նշված է, որ կրակոցները պատասխան քայլ են, լատինամերիկացի միգրանտների կողմից Միացյալ Նահանգների «բռնազավթմանը»: