|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Պակիստանի Բելուջիստան նահանգում եռօրյա սուգ է հայտարարված հունվարի 10-ին տեղի տեղի ունեցած ահաբեկչությունների կապակցությամբ, որոնք, ընդհանուր առմամբ, 115 մարդու կյանք են խլել. հայտնում է The Dawn-ը:
Միաժամանակ մի շարք մասնավոր խանութներ, առևտրի կենտրոններ, ձեռնարկություններ մեկօրյա գործադուլ են հայտարարել` ի նշան ահաբեկչության դեմ բողոքի:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Պակիստանի Քվետա քաղաքում կրկնակի պայթյուն էր որոտացել, ինչի հետևանքով 81 մարդ զոհվել է, 120-ը`վիրավորվել: Առաջին պայթյունը տեղի էր ունեցել բիլիարդի ակումբում, երկրորդը որոտացել էր 10 րոպե անց` մոտակայքում գտնվող մեքենայում: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է իսլամիստական «Լաշքար ի Թայբա» («Մաքուրների բանակ») շարժումը: Նույն օրը` ավելի վաղ, Քվետայի այլ հատվածում` շուկայում, նույնպես պայթյուն էր որոտացել, որը հետևանքով 12 հոգի զոհվել էր, 40-ը` վիրավորվել: