կարևոր
625 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-28 23:12
Աշխարհ

«Ozon»-ը անօդաչուների գրոհների հասցրած վնասը գնահատում է մոտ 374 մլն դոլար

«Ozon»-ը անօդաչուների գրոհների հասցրած վնասը գնահատում է մոտ 374 մլն դոլար

Առցանց առևտրի ռուսաստանյան խոշորագույն հարթակներից մեկը՝ «Ozon»-ը, իր լոգիստիկ օբյեկտների վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով կրած կորուստները գնահատում է 30.1 միլիարդ ռուբլի (373.9 միլիոն դոլար):

Ինչպես փոխանցում է ԶԼՄ-ն, համաձայն ֆինանսական հաշվետվության՝ այս տարվա օգոստոսից հարձակման են ենթարկվել ընկերության 11 պահեստներ:

Ընկերությունը նշել է, որ տուժած օբյեկտներում պահվող ապրանքների և այլ ակտիվների նկատմամբ ռիսկերի մի մասն ապահովագրված էր, և իրենք ապահովագրական ընկերությունների հետ քննարկում են վնասի փոխհատուցման հարցը:

Ավելի վաղ «Ozon»-ը հայտարարել էր, որ հոկտեմբերի 13-ից դադարեցնում է ապրանքների ապահովագրումը զանգվածային վնասներից, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով: