|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայաստանում սեպտեմբերի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 374 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 48251 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 272235, վերջին մեկ օրում` 3913 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 3748 պացիենտ, վերջին մեկ օրում ավելացել է 131-ով:
Վերջին տվյալներով` ապաքինվել է 43266 անձ, վերջին մեկ օրում` 240 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 945 է: