|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հայաստանում սեպտեմբերի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ նոր կորոնավիրուսով վարակվելու 62 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 44845 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 219177, վերջին մեկ օրում` 1038 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 3549 պացիենտ, վերջին մեկ օրում ավելացել է 27-ով:
Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 40121 անձ, վերջին մեկ օրում՝ 266 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 900 է: