|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայաստանում սեպտեմբերի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ նոր կորոնավիրուսով վարակվելու 190 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ, սեպտեմբերի 4-ին հաստատվել է կորոնավիրուսի 44461 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը 213644 է, վերջին մեկ օրում` 2363 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 4041 պացիենտ, նվազել է 217-ով:
Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 39257 անձ, վերջին մեկ օրում՝ 402 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 891 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 272 է: