|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Հայաստանում սեպտեմբերի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 174 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 45326 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 227809, վերջին մեկ օրում` 3250 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 2908 պացիենտ, վերջին մեկ օրում նվազել է 37-ով:
Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 41233 անձ, վերջին մեկ օրում՝ 210 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 906 է: