|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.4754 |
| GBP | ⚊ | £ 478.58 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Իսրայելի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ դեռևս չհաշվարկված «կրկնակի ծրարով» քվեաթերթիկների թիվը կազմում է 430-480 հազար։ Այս մասին գրում է Al Jazeera-ն։
«Կրկնակի ծրարով» քվեարկության համակարգը նախատեսված է այն քաղաքացիների համար, որոնք ծառայողական պարտականությունների պատճառով չեն կարող լքել իրենց աշխատավայրը կամ ծառայության վայրը՝ ընտրություններին մասնակցելու համար։ Նրանց թվում են զինծառայողները, բուժաշխատողները և դիվանագետները։
Այս քվեաթերթիկները հաշվարկվում են առանձին ընթացակարգով՝ համոզվելու համար, որ ընտրողը նախկինում այլ ընտրատեղամասում արդեն չի քվեարկել։ Համակարգի նպատակն է բացառել կրկնակի քվեարկության հնարավորությունը և ապահովել ընտրությունների արդյունքների ճշգրտությունը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսրայելում, խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկների 85,6%-ի հաշվարկից հետո, երկրի ներկայիս վարչապետ Բենիամին Նեթանյահուին աջակցող դաշինքը ավելի շատ ձայներ է հավաքում, քան ընդդիմության դաշինքը՝ գլխավոր շտաբի նախկին պետ Գադի Էյզենկոտի գլխավորությամբ, բայց բավարար չէ կառավարություն ձևավորելու համար։
Նախնական տվյալներով՝ արաբական կուսակցությունները ռեկորդային թվով տեղեր են նվաճում Քնեսեթում, և նրանք կարող են վճռորոշ դեր խաղալ կոալիցիա կազմելու գործում, սակայն ո՛չ Նեթանյահուն, ո՛չ էլ Այզենկոտը պատրաստ չեն համագործակցել նրանց հետ։