|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Քաթարի էմիր Թամիմ բեն Համադ ալ Թանին որոշել է Իսրայելի հետ հերթական լարման ֆոնին Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին բնակվող պաղեստինցիներին 480 ԱՄՆ միլիոն դոլար հատկացնել: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Քաթարի արտաքին գործերի նախարարությանը:
Մոտ 300 միլիոն ԱՄՆ դոլար կհատկացվի Պաղեստինի ազգային վարչակազմին, որոնք ուղղված կլինեն առողջապահության և կրթության ոլորտների զարգացմանը:
Նշվում է նաև, որ ևս 180 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի հումանիտար ծրագրերի իրականացմանը և պաղեստինյան տարածքների ամբողջ բնակչությանը մշտական էլեկտրաէներգիայով ապահովելուն:
Հիշեցնենք, որ մայիսի 4-5-ը Գազայի հատվածում Իսրայելի և Պաղեստինի միջև բախումներ էին տեղի ունեցել, որոնք համարվում են վերջին 5 տարիների ընթացքում ամենախոշորը: Հակամարտության սրման պատճառով զոհվել է 31 պաղեստինցի և 4 իսրայելցի: