|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հորդանան գետի արևմտյան ափը պատկանում է պաղեստինցիներին: Նա այդ մասին ասել է այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի նշել էր, որ ինքը կմիացնի Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող իսրայելական բնակավայրերն այն պարագայում, եթե հաղթի ընտրություններում: Այս մասին տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը:
Էրդողանն ասել է, որ նման տեղաշարժը Իսրայելի կողմից մեկ այլ օկուպացիայի միջոց կլինի`միևնույն ժամանակ ընդգծելով, որ Թուրքիան կանգնած է Պաղեստինի կողքին և սատարում է նրան: