կարևոր
787 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-04 15:43
Աշխարհ

Մերձավոր Արեւելք. Իսրայելը բռնակցում է Հորդանանի արեւմտյան ափը Թրամփի վարչակազմի հաստատմամբ

Մերձավոր Արեւելք. Իսրայելը բռնակցում է Հորդանանի արեւմտյան ափը Թրամփի վարչակազմի հաստատմամբ
Թրամփի վարչակազմը հավանություն է տալիս Արեւմտյան ափի դանդաղ, բայց հաստատ փաստացի բռնակցմանը, մինչդեռ ՑԱԽԱԼ-ը շարունակում է հարվածներ հասցնել Գազայինն, Սիրիայում եւ (վերջերս) Քաթարում, գրում է MEE-ն:Մինչ եվրոպական երկրները Սաուդյան Արաբիայի աջակցությամբ պատրաստվում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ճանաչել պաղեստինյան պետությունը, ԱՄՆ-ն պետք է փորձության ենթարկվի օկուպացված տարածքներում Իսրայելին աննախադեպ աջակցության համար:Ի պատասխան ՄԱԿ-ի կառույցների գործողությունների՝ Նեթանյահուի ռեժիմը կարող է պաշտոնապես անեքսիայի ենթարկել Հորդանան գետի հովիտը՝ Հորդանանին սահմանակից հսկայական տարածքը: Պարբերականի աղբյուրի խոսքով՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Նեթանյահուի հետ քննարկել է Արեւմտյան ափի կոնկրետ շրջանները, որոնք Իսրայելը կարող է պաշտոնապես անեքսիայի ենթարկել տխրահռչակ «դարի գործարքի» շրջանակներում: Հիշեցնենք՝ խոսքը տապալված ծրագրի մասին է, որը մշակել է Թրամփի փեսա Ջարեդ Քուշներն աներոջ առաջին նախագահական ժամկետի ընթացքում եւ ներկայացվել որպես իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծում: Նա արեւմտյան ափին գտնվող հսկայական տարածքները՝ ներառյալ Հորդանանի հովիտը, հատկացրեց Իսրայելի ինքնիշխանությանը եւ նախատեսում էր ապառազմականացված կեղծ Պացեստինյան «պետություն» ստեղծել մնացած տարածքի մի կտորի վրա։ Ռուբիոն հրաժարվել է հրապարակայնորեն մեկնաբանել Արեւմտյան ափի տարածքի մի մասը բռնակցելու Իսրայելի հնարավոր որոշման արձագանքը, որտեղ ապրում է մոտ 3 մլն պաղեստինցի: Ջորջթաունի համալսարանի ժամանակակից արաբական հետազոտությունների կենտրոնի հրավիրյալ գիտաշխատող Հալեդ Էլգինդիի կարծիքով, դա համապատասխանում է Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի արտաքին քաղքականության առաջնահեթրություններին. «պատասխանը, թե ինչպես է վարչակազմը դիտարկում X խնդիրը, գրեթե միշտ այն է, թե ինչպես է Իսրայելի կառավարությունը դիտարկում X խնդիրը: Արեւմտյան ափին իրականացվող քաղաքականությունը նույնական է այն քաղաքականությանը, որը Իսրայելի կառավարությունը ցանկանում է, որ նրանք (Թրամփի վարչակազմը) իրականացնեն»:

Հնարավոր է՝ այս գնահատականն արտացոլում է իսրայելամետ լոբբիի ձգտումը, սակայն իրականում այն լիովին համապատասխանում է իրականությանը։ 1970-1980-ականներին ԱՄՆ որոշ վարչակազմեր դիտարկում էին տարածքի մի մասը Հորդանանի հետ պաղեստինյան պետության մեջ միավորելու հնարավորությունը։ Բայց այդ ծրագրերը մերժվեցին 1990-ականների սկզբին, այն բանից հետո, երբ Հորդանանի այն ժամանակվա թագավոր Հուսեյնը (ներկայիս թագավոր Աբդալլահ II-ի հայրը) պաշտոնապես հրաժարվեց տարածքի նկատմմբ ցանկացած պահանջից: 1967 թ-ի պատերազմից հետո Իսրայելը գրավեց եւ օկուպացրեց Հորդանան գետի արեւմտյան ափը Հորդանանի մոտ եւ Գազայի հատվածը։ Հետագա տարիներին Սպիտակ տունը պաշտպնում էր երկու պետությունների ստեղծման գաղափարը, ըստ որի, գրավյալ արեւմտյան ափը պետք է դառնար պաղեստինյան պետության «օրրանը»: Օսլոյի համաձայնագրերը նրանց համագործակցության գործընկեր տրամադրեցին՝ ստեղծելով Պաղեստինի ազգային վարչակազմը (ՊԱՎ)՝ տասնամյակներ շարունակ սիոնիստների դեմ պայքարող Պաղեստինի ազատագրման կազմակերպության (ՊԱԿ) հիման վրա։ Հորդանան գետի Արեւմտյան ափի եւ Գազայի հատվածի գրավյալ տարածքներում սահմանափակ ինքնկառավարման դիմաց ՊԱՎ-ը ճանաչել է Իսրայելը եւ հրաժարվել զինված դիմադրությունից:Այնուհետեւ Հորդանան գետի արեւմտյան ափը բաժանվեց A, B եւ C գոտիների, որտեղ ՊԱՎ-ն պետք է իրականացներ տարբեր մակարդակների ինքնակառավարում՝ ընդհուպ մինչեւ պաղեստինյան պետության ստեղծումը։Ներկայիս իսրայելական արշավանքներն Արեւմտյան ափին, այդ թվում՝ համեմատաբար վերջերս ի հայտ եկած հակադիր ՊԱՎ զինված խմբավորումները ոչնչացնելու, ինչպես նաեւ իսրայելական ընդլյնվող բնակավայրերն ամրապնդելու եւ անվտանգ պահելու համար: Տարածաշրջանի (ներառյալ Արեւելյան Երուսաղեմը) իսրայելական գաղութացման գործընթացը սկսվեց Օսլոյում համաձայնագրերի ստորագրումից հետո.եթե 1993 թ-ին այդ տարածքում ապրում էր մոտ 250,000 վերաբնակիչ, ապա այսօր նրանք գրեթե 700,000-ն են՝ ՊԱվ-ի կոռումպացվծ իշխանությունների համաձայնագրային դիրքորոշման ներքո:

Թեեւ Սպիտակ տան ներկայիս տիրոջ Հանրապետական եւ Դեմոկրատական նախորդները երբեք չեն քննադատել Իսրայելին բնակավայրեր կառուցելու համար, Թրամփն իր առաջին կադենցիայում աննախադեպ աջակցություն է ցուցաբերել Իսրայելի էքսպանսիոնիստական քաղաքականությանը եւ շարունակում է դա անել: 2019ին նա ճանաչեց Իսրայելի կողմից Գոլանի բարձունքների բռնակցումը, որը ճանապարհ է բացում դեպի Դամասկոս ռազմավարական տարծքի համար, որը վերջին անգամ օգտագործվել է որպես հենակետ Սիրիայի հարավային շրջաններ ներխուժելու համար 2024 թ-ին՝ «Ասադի ռեժիմի» տապալումից հետո։ Ամերիկացի նախկին պաշտոնյաների խոսքով՝ Քուշները ատում է ՊԱՎ -ն եւ փորձում կանխել Սպիտակ տան ցանկացած համագոծակցություն այդ կազմավորման հետ: Թրամփը նաեւ ստորագրել է օրենք, որը նպաստում է ԱՄՆ-ի օգնության դադարեցմանը ՊԱՎ-ի անվտանգության ոլորտում: Իսրայելի անեքսիոնիստական գծի աջակցությունն ամրագրվեց ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելով, ինչը հակասում է միջազգային իրավունքին:

Որոշ դիտորդներ կարծում են՝ Թրամփն այժմ ավելի մեղմ է Պաղեստինյան ինքնավարության հետ իր հարաբերությւններում. Սպիտակ տունը «չի անում այն, ինչ անում էր Թրամփ 1.0-ի ժամանակ, երբ քաղքական և տնտեսական պատերազմ էր հայտարարվել Պաղեստինյան ինքնավարությանը, բայց նրանք նաև զրկեցին Աբբասին Նյու Յորքում ելույթ ունենալու հնարավորությունից», - ասում է Մերձավոր Արևելքի նախկին բանակցող Աարոն Դեյվիդ Միլլերը:: Անցած ամռանը Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին հանդիպել է Աբբասի տեղակալի եւ նրա հավանական իրավահաջորդի՝ Հուսեյն աշ շեյխի հետ։Այս այցը ոմանց համար անակնկալ էր, քանի որ Հաքաբին քրիստոնյա սիոնիստ-ավետարանիչ է, անեքսիայի հաստատուն ջատագով եւ, ինքնին, «Պաղեստինյան գործի» կատեգորիկ հակառակորդ:Ավելի ուշ Հաքաբին Axios պարբերականին պատմել է՝ իրեն անհանգստացնում է պաղեստինյան տնտեսության «փլուզումը» Դա կհանգեցնի էսկալացիայի եւ ավելի մեծ հուսահատության»։  Փորձագետների կարծիքով՝ այս հանդիպումն ու մեկնաբնություններն արտացոլում են Իսրայելի հատուկ ծառայությունների վաղեմի վերաբերմունքը ՊԱՎ-ի նկատմամբ՝ որպես անվտանգության ինչ-որ երաշխավորի: «Բոլորն էլ հասկանում են, որ եթե նույնիսկ Իսրայելը միացնի Արեւմտյան ափը, Պաղեստինը, միեւնույն է, այնտեղ պետք կգա, քանի դեռ այնտեղ կան Պաղեստինյան համայնքներ։ Ինչ-որ մեկը պետք է հետեւի այն մարդկանց, ում Իսրայելը չի ցանկանում վերահսկել ... ՊԱՎը հանդես է գալիս որպես տեղական դերակատար, որը կիրառում է այն, ինչը, մարդու իրավունքների ոլորտում աճող թվով փորձագետների եւ գիտնականների կարծիքով, արեւմտյան ափի երկաստիճան արդարադատության համակարգ է, ինչպես Հարավային Աֆրիկայում Ապարտեիդի դարաշրջանում», - կարծում է ՊԱՎ-ի եւ Պաղեստինյան քաղաքականության փորձագետ Թահինի Մուստաֆան:«Վարչակազմը դեմ է բոլոր քաղաքական ուժերին, բայց ՊԱՎն իր դերն ունի։ Այն կայանում է այն բանում, որ պաղեստինցիներին հսկողության տակ պահեն եւ բնակչությանը հանգստացնեն Իսրայելի շահերից ելնելով։ Դա նրանց միակ արժեքն է Թրամփի վարչակազմի համար», - ասում է Էլ գինդին։

Արեւմտյան ափին իսրայելցի վերաբնակիչների հարձակումների թիվը հասել թ ռեկորդային մակարդակի 2023 թ-ի հոկտեմբերի 7-ի իրադարձություններից հետո, որոնք Նեթանյահուի ռեժիմին տվել են Գազայի ամբողջական ոչնչացման համար անհրաժեշտ պատճառ: Իսրայելական զորքերը պաշտպանիոթյուն են ապահովում պաղեստինյան գյուղերի եւ տների վրա հարձակումների ժամանակ:Այս տարվա սկզբից առնվազն 11 պաղեստինցի է սպանվել վերաբնակիչների հարձակումների հետեւանքով, մոտ 700-ը՝ վիրավորվել:

Թրամփի վարչակազմի համաձայնությունը Իսրայելի կողմից Արեւմտյան ափը իր տարածքին փաստացի միացնելու վերաբերյալ երբեմն հակասում էր «առաջին հերթին Ամերիկան» արտաքին քաղաքականության նկամամբ նրա հայտարարած մոտեցմանը: Հուլիսին վերաբնակիչները ծեծել եւ գնդակահարել էին 20-ամյա ամերիկացի պաղեստինցի Սաիֆ ալ-Դին Մուսալաթին։ Հաքաբին դատապարտել է սպանությունը, սակայն ոչ մի պատժամիջոց չի հետեւել։ Փորձագետների կարծիքով՝ եթե Թրամփի վարչակազմը ուշադրություն դարձնի Հորդանանի Արեւմտյան ափին, ապա ոչ թե ամերիկյան քաղաքացիների կամ պաղեստինցիների վրա հարձակումների պատճառով, այլ միայն արաբական միապետությունների ազդեցության տակ: Թրամփի վարչակազմը նախկինի պես վճռական է տրամադրված «Աբրահամյան համաձայնագրերի» ընդլայնման հարցում, որոնց շրջանակներում ԱՄԷ-ն, Մարոկկոն եւ Բահրեյնը կարգավորել են հարբերություններն Իսրայելի հետ:Թրամփը հրապարակավ Սաուդյան Արաբիային կոչ է արել միանալ համաձայնագրերին, սակայն Էր Ռիադում առայժմ այդ հարցի շուրջ ըմբռնման չի հանդիպում: Գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանը վստահեցնում է՝ կարգավորման չի գնա մինչեւ Իսրայելի կողմից Գազայում պատերազմի դադարեցումը եւ այնքան ժամանակ, քանի դեռ չի հայտնվել պաղեստինյան պետության ստեղծման իրական ճանապարհը: Իր հերթին ԱՄԷ-ում զգուշացրել են՝ Արեւմտյան ափի անեքսիան «կարմիր գիծ» կդառնա «Աբրահամյան համաձայնագրերի» համար: Բայց գործնականում Աբու Դաբիում նրանք թողնում են գործողությունների լայն ազատություն՝ կապերը պահպանելու համար:

Որոշ արաբ եւ ամերիկացի պաշտոնյաներ, ովքեր հետեւում են Հորդանան գետի արեւմտյան ափը բռնակցելու Իսրայելի սպառնալիքներին, ասում են՝ քանի որ Թրամփը վերացրել է բոլոր խոչընդոտները, Իսրայելի շահերից է բխում շարունակել բնակավայրերի արագ ընդլայնումը՝ զերծ մնալով Արեւմտյան ափի պաշտոնական բռնակցումից, ինչը կհանգեցնի «Արաբական փողոցի» վրդովմունքի հերթական փոթորկին: Դա ձեռնտու կլիներ Թրամփին, որը փորձում է բարելավել հարաբերությունները Պարսից ծոցի երկրների հետ սեպտեմբերի 9-ին Քաթարում ՀԱՄԱՍ-ի առաջնորդների վրա Իսրայելի աննախադեպ հարձակումից հետո, որին, հավանաբար, Սպիտակ տանը հավանություն են տվել:

«Եթե մենք կանգնած լինեինք Իսրայելի կողմից ԱՄՆ-ի աջակցությամբ լայնածավալ անեքսիայի շեմին, դուք ավելի շատ կլսեիք հորդանանցիներից։ Նրանք կսկսեին անձնագրեր բաժանել», - հասկացրել է արաբ պաշտոնյան։  Հաշիմյան միապետությունը վաղուց վախենում էր, որ Իսրայելը կարող է պաղեստինցիներին արեւմտյան ափից վտարել իրենց աղքատ թագավորություն, որտեղ պաղեստինցիներն արդեն կազմում են բնակչության մեծամասնությունը:

Միաժամանակ՝ Նեթանյահուն հաստատել է E1 հավակնոտ ծրագիրը, որը զգալիորեն կընդլայնի Արեւմտյան ափի կենտրոնական հատվածում բնակավայրերը: Օկուպացիոն իշխանությւնների վերջին միջոցառումները կմեկուսացնեն Արեւելյան Երուսաղեմը եւ կանջատեն Արեւմտյան ափին Բեթղեհեմն ու Ռամալլահը՝ պաղեստինյան բնակավայրերը բաժանելով «բանտուստանների», որոնք հիշեցնում են Հարավային Աֆրիկայի սեւամորթերի գետտոները ապարտեիդի ժամանակ:

 

Ալեքսանդր Գրիգորեւ

Աղբյուրը՝ vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի