|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թբիլիսում ավերիչ ջրհեղեղի հասցրած վնասը, հաշվի առնելով նաև կենդանաբանական այգու տեղափոխումը նոր վայր, կազմել է մոտ 90 մլն դոլար: Այդ մասին հայտարարել է մայրաքաղաքի փոխքաղաքապետ Դմիտրի Կումսիշվիլին. հայտնում է sputnik-georgia.ru-ն:
Հիշեցնենք, որ հորդառատ անձրևները և ուժեղ քամին գրանցվել էին Թբիլիսիում հունիսի 14-ին: Վնասվել էին բնակելի շենքեր, ճանապարհներ, ենթակառուցվածքները, կենդանաբանական այգու տարածքն ամբողջությամբ քանդվել էր։
Վերջին պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 19 մարդ, 3-ը համարվում են անհայտ կորած։ Վրացական ԶԼՄ-ները հայտնում են 170 տուժած ընտանիքների մասին։