|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հունվարի 29-ից փետրվարի 2-ը Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի դահլիճում կայացել է ՀՀ նետաձգության առաջնությունը, որին մասնակցել է 65 մարզիկ. տեղեկացնում է msy.am-ը: Մրցումներն անցկացվել են կանանց ու տղամարդկանց խմբերում՝ 18 + 18 ձևից:
Կանանց մրցապայքարում հաղթող է ճանաչվել Նունե Վասիլյանը, իսկ տղամարդկանց մրցապայքարում՝ Արշակ Պետրոսյանը: Երկուսի մարզիչն էլ Բորիս Վասիլյանն է: Գլխավոր մրցավարն է եղել Բ.Վասիլյանը: Այս առաջնությունն այլ ձևերում դեռ շարունակվում է:
Առաջնությունում լավագույն արդյունքներ գրանցած մարզիկները կմեկնեն Ֆրանսիա՝ մասնակցելու Նիս քաղաքում կայանալիք` նետաձգության աշխարհի ձմեռային առաջնությանը: