|
Փոխարժեքներ
29 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.3 |
| EUR | ⚊ | € 401.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.4751 |
| GBP | ⚊ | £ 480.03 |
| GEL | ⚊ | ₾ 138.9 |
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը գրում է․
«Նիկոլ Փաշինյանը նախօրեին Ալիևին հանձնեց միջանցք, որն առայժմ անվանում են TRIPP, բայց մեր հասարակությունն այդ մասին չի խոսելու, քանի որ այսօր ԱԺ֊ում քաշքշուկ էր հրահրվել։
Միջանցքը նա հանձնեց, բայց գլոբալ խնդիրները չլուծեց. չկա Ալիևյան Սահմանադրությունն ընդունելու համար անհրաժեշտ մեծամասնությունը, ԵՄ-ն և Ադրբեջանը փող չեն տալիս ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքով սպասվելիք կորուստները փոխհատուցելու համար, իսկ Ռուսաստանն իրոք պատրաստվում է Հանրապետությանը հեռացնել Միությունից:
Նշված հանգամանքների վրա ՔՊ-ն և անձամբ Փաշինյանը զրոյական ազդեցություն ունեն: Այստեղից էլ ագրեսիան, որը կարող է դրսևորվել միայն երկրի ներսում և միայն ընդդիմության նկատմամբ:
Քաշքշուկներ ու ծեծկռտուքներ դեռ շատ կլինեն:
Որքան վատանա իրավիճակը Փաշինյանի համար արտաքին աշխարհի հետ հարաբերվելիս, այնքան ավելի ագրեսիվ կլինի նա երկրի ներսում:
Ծեծկռտուքները կդադարեն միայն այն ընտրություններից հետո, որոնց արդյունքում ՔՊ-ն կկորցնի մեծամասնությունը»: