կարևոր
811 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-29 21:36
Աշխարհ

Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ ուղիղ հանդիպման և տարածքային հարցի քննարկման․ ԱԳ նախարար

Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ ուղիղ հանդիպման և տարածքային հարցի քննարկման․  ԱԳ նախարար

Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան հայտարարել է, Վոլոդիմիր Զելենսկին պատրաստ է ուղիղ հանդիպում ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և քննարկել ամենաբարդ ու զգայուն հարցերը, այդ թվում՝ տարածքային խնդիրը։

Այս մասին Սիբիգան ասել է ֆիննական «Helsingin Sanomat» պարբերականին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ Ֆինլանդիայի նախագահի և Նորվեգիայի վարչապետի Պուտինի հետ հեռախոսազրույցը համաձայնեցվել է Ուկրաինայի հետ։

Հիմնական ուղերձները եղել են հրադադարի պահանջը և Զելենսկու ու Պուտինի միջև հանդիպում կազմակերպելու առաջարկը։