կարևոր
2311 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-29 22:21
Քաղաքական

Խղճուկ կրկնօրինակում. Կոկորինը՝ Վահագն Ալեքսանյանի մասնակցությամբ տեսանյութի մասին

Խղճուկ կրկնօրինակում. Կոկորինը՝ Վահագն Ալեքսանյանի մասնակցությամբ տեսանյութի մասին

Ռուսաստանի հավաքականի նախկին հարձակվող Ալեքսանդր Կոկորինը արձագանքել է Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքին։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորները բախվել են հոկտեմբերի 29-ին կայացած խորհրդարանական նիստի ժամանակ։

Ինչպես հայտնում է sports.ru-ն, Կոկորինը իր «Instagram»-յան պատմություններ բաժնում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն աթոռը նետում ​​ընդդիմադիր պատգամավորների վրա։

«Խղճուկ կրկնօրինակում», - գրել է ֆուտբոլիստը։

Հիշեցնենք՝ 2018 թվականի հոկտեմբերին Ալեքսանդր Կոկորինը, Պավել Մամաևը, Կոկորինի եղբայր Կիրիլը և նրանց ծանոթ Ալեքսանդր Պրոտասովիցկին երկու անգամ կռվել են Մոսկվայի կենտրոնում: «Coffee Mania» ռեստորանում արդյունաբերության և առևտրի նախարարության պաշտոնյա Դենիս Պակի հետ բախման ժամանակ Ալեքսանդրը աթոռով հարվածել է նրան։

2019 թվականի մայիսին Մոսկվայի Պրեսնենսկի դատարանը Կոկորինին դատապարտել է մեկ տարի վեց ամիս ազատազրկման, իսկ Մամաևին՝ մեկ տարի հինգ ամիս ընդհանուր ռեժիմի ուղղիչ գաղութում: Նրանք պայմանական վաղաժամկետ ազատ են արձակվել նույն թվականի սեպտեմբերին: