կարևոր
796 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-29 21:56
Հասարակություն Քաղաքական

Բռնապետի վտանգը նրա ուժը չէ, այլ այդ ուժի անվերահսկելիությունը. Սենոր Հասրաթյան

Բռնապետի վտանգը նրա ուժը չէ, այլ այդ ուժի անվերահսկելիությունը. Սենոր Հասրաթյան

Արցախի Հանրապետության ՊԲ պահեստազորի գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է.

«Բռնապետի վտանգը նրա ուժը չէ, այլ այդ ուժի անվերահսկելիությունը, երբ պետական շահը նույնացվում է նրա անձնական կամքի, իսկ քննադատությունը՝ թշնամանքի հետ։

Բայց ո՞վ է ավելի վտանգավոր պետության համար՝ բացահայտ բռնապետը, որը կառավարում է վախի միջոցով, թե՞ ժողովրդական վստահությամբ իշխանության եկած առաջնորդը, որը ժողովրդավարության ու հայրենասիրության քողի տակ աստիճանաբար վերացնում է իրեն սահմանափակող բոլոր մեխանիզմները։

Առաջինի վտանգը տեսանելի է, երկրորդինը՝ հաճախ աննկատ…

Անկախ մեր կամքից, յուրաքանչյուր պատասխանատվություն իր օրն ու ժամն ունի»: