Միասին կարող ենք
կարևոր
826 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-22 23:55
Հասարակություն

Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան

Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի պահեստազորի գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է.

«Ե՜վ նախկինները, և՜ ներկաները անչափ շատ սխալներ են գործել և՜ ժողովրդի, և՜պետականության հանդեպ, այդ թվում՝ նաև ես, որպես «նախկին»։

Բայց իմ ու ինձ հաջորդած ներկայի տարբերությունը կայանում է նրանում, որ ես, որպես «նախկին», զերոյից ինչ-որ բան ստեղծել և տասնամյակներ շարունակ պահել ու հնարավորինս զարգացրել եմ, իսկ ինձ փոխարինածն՝ ամիսների ընթացքում իմ ու ՄԵՐ ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում։

Անցյալն ու ներկան սոսկ ժամանակ չէ, այն նախևառաջ կատարվածը գնահատելու պատեհ առիթ է…

Իսկ մնացածը, այդ թվում՝ նաև տարաբևեռ արդարացումները, ոչ այլ ինչ են, քան լափ հայթայթելու և գտածը ժամանակավոր պահելու միջոց…»։