կարևոր
565 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-29 22:04
Հասարակություն Քաղաքական

Մարտունի համայնքի սիրելի բնակիչներ, Ձեր վստահությունը մեզ պարտավորեցնում է շարունակել աշխատանքը. Վարդանյան

Մարտունի համայնքի սիրելի բնակիչներ, Ձեր վստահությունը մեզ պարտավորեցնում է շարունակել աշխատանքը. Վարդանյան

Մարտունի համայնքի ՏԻՄ ընտրություններին ՀՅԴ ցուցակը գլխավորող Հակոբ Վարդանյանը գրում է.

«Մարտունի համայնքի սիրելի բնակիչներ,

ՀՅԴ կուսակցության եւ անձամբ իմ անունից շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ` ինձ եւ իմ թիմին վստահելու,աջակցելու եւ ձեր քվեն մեր ուժին տալու համար։

Յուրաքանչյուր քվե մեզ համար ոչ միայն մեծ պատիվ է, այլեւ պատասխանատվություն ու պարտավորություն` առավել հետեւողական, նվիրված եւ հաստատակամ լինելու համայնքին ծառայելու գործում։

Շնորհակալ եմ ձեր վստահության համար։

Այն մեզ պարտավորեցնում է շարունակել աշխատանքը` բարձրացնելով համայնքի խնդիրները, առաջարկելով լուծումներ եւ մեր ուժն ու եռանդը ներդնելով Մարտունի համայնքի զարգացման ու բնակիչների բարեկեցության համար»։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրություններում ՀՅԴ-ն Մարտունի համայնքում ստացել էր 11.2% (2053 քվե)։