կարևոր
754 դիտում, 55 րոպե առաջ - 2026-10-29 23:58
Աշխարհ

Ո՞վ է ուզում՝ Բալթիկ ծովում այնպիսի իրավիճակ ստեղծվի, ինչպես Պարսից ծոցում կամ Հորմուզի նեղուցում է. Պուտին

Ո՞վ է ուզում՝ Բալթիկ ծովում այնպիսի իրավիճակ ստեղծվի, ինչպես Պարսից ծոցում կամ Հորմուզի նեղուցում է. Պուտին

Ռուսաստանը պատրաստ է արձագանքել Բալթիկ ծովում ցանկացած մարտահրավերի, սակայն չի ցանկանում, որ այնտեղ լարվածություն ստեղծվի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ի՞նչ է, կա՞ մեկը, որն ուզում է, որ  Բալթիկ ծովում էլ այնպիսի իրավիճակ ստեղծվի, ինչպես Պարսից ծոցում կամ Հորմուզի նեղուցում է։

Մենք այդպիսի բան չենք ուզում, բայց նաև կպատասխանենք  ցանկացած մարտահրավերի»,- ասել է Պուտինը։

Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է, բայց չի ցանկանում պատերազմ Եվրոպայի հետ։