|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Պարսից ծոցում իրավիճակի ապակայունացումը շատ վտանգավոր է: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը. հայտնում է РИА Новости-ն:
Նա խորհուրդ է տվել ԱՄՆ-ին` կանգ առնել իր` իրավիճակը սրելու ձգտման ճանապարհին, քանի դեռ ուշ չէ:
«Հույս ունենք, որ Պարսից ծոց լրացուցիչ ուժեր և միջոցներ ուղարկելը չի հանգեցնի այն կայծի առաջացմանը, որից հետո հրդեհ կբռնկվի»,-հավելել է Ռյաբկովը:
Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտնել էր Պարսից ծոց լրացուցիչ 1 000 զինծառայող ուղարկելու մասին` Իրանի հետ լարված հարաբերությունների ֆոնին: