|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մեծ Բրիտանիան խորապես մտահոգված է Մերձավոր Արեւելքում լարված իրավիճակի կապակցությամբ եւ ջանք չի խնայում լարվածությունը մեղմելու համար: Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Փենի Մոուրդանտը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:
«Մեր հիմնական նպատակը լարվածության նվազեցումն է, եւ դա այն է, ինչ մենք աշխատում ենք կատարել»,- ասել է նա՝ հավելելով. «Մենք ցանկանում ենք պաշտպանել նավերի երթեւեկությունը, եւ դա չափազանց կարեւոր է շատ երկրների համար»:
Ըստ Մոուրդանտի՝ Մերձավոր Արեւելքում լարվածության նվազեցումը Մեծ Բրիտանիայի կառավարության առաջնահերթություններից է: