|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մոսկվան դարձյալ համոզվում է, որ Պարսից ծոցում իրավիճակը ոչ միայն պայթյունավտանգ է, այլև կարող է հանգեցնել հակամարտության: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը` մեկնաբանելով ԱՄՆ-ի` իրանական անօդաչու խոցելու մասին հայտարարությունը. հայտնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հերքել էր ամերիկյան կողմի տեղեկությունը:
«Ափսոսում ենք, որ ամերիկյան կողմը, ի հեճուկս բոլոր կոչերի, որոնք մենք և միջազգային հանրության այլ անդամներ ուղղում նեք երկրին, շարունակում է համառորեն սրել իրավիճակը` առավելագույն ճնշում գործադրելով Թեհրանի վրա: Դա սխալ քաղաքականություն է, որը հղի է հետագա բարդություններով և ցնցումներով»,-ասել է Ռյաբկովը: