կարևոր
457 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-30 13:28
Հասարակություն

10-ից 3 մոտ եղել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, կաթնաշոռի մասով՝ խախտումը բոլորի մոտ է․ Բաբկեն Պիպոյան

10-ից 3 մոտ եղել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, կաթնաշոռի մասով՝ խախտումը բոլորի մոտ է․ Բաբկեն Պիպոյան

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն հանրային վերահսկողության նախաձեռնության շրջանակում լաբորատոր փորձաքննության է հանձնել 11 ընկերությունների արտադարած կաթնամթերք։

Դրանք հանձնել է միջազգային հավատարմագրում ունեցող 3 լաբորատորիաներին՝ ՍԱՏՄ կազմում գործող «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ, «Էֆ Դի Էյ լաբորատորիա» ՍՊԸ և «Ստանդարտ Դիալոգ լաբորատորիա» ՍՊԸ։ Այս ընթացքում ֆիքսել են, պետական լոբորատորիայում փորձաքննության գներն անհամամետ բարձր են։ Երեք լաբորատորիաներից ստացած արդյունքների շեղումները փոքր են։

Նմուշառման համար սուպերմարկետն ընտրելիս մոնիտորինգ են արել ու հաշվի են առել, որ սառնարաններում միշտ ապահովված լինի կաթնամթերքի պահպանման համար անհրաժեշտ ջերմային ռեժիմ։

Ուսումնասիրության ընթացքում նմուշառում է իրականացվել 11 կաթնամթերք արտադրող ընկերությունների՝  «Մարիաննա» ՍՊԸ, «Աշտարակ կաթ» կաթնամթերքի արտադրական ընկերության,  «Երեմյան Փրոդաքթս» ընկերության, «Թամարա և Անի» ՍՊԸ, «Մարիլա» ՍՊԸ, «Միլկին» ընկերության, «Բոնիլատ» ՍՊԸ, «Բիոկաթ» ՍՊԸ, «Չանախ» ՍՊԸ կաթ, թթվասեր և կաթնաշոռ, «Արզնի կաթնամթերք» ՍՊԸ թթվասեր և կաթնաշոռ, և «Իգիթ» ՍՊԸ չեչիլ պանիր արտադրատեսակներից և հանձնվել լաբորատոր փորձաքննության լաբորատորիաներում։

Մինչ արդյունքների հրապարակումը Պիպոյանն ընդգծեց, կաթնաշոռի շուկայում ունենք լրջագույն խնդիր. «Հայտնաբերվել են ոչ միայն աղիքային ցուպիկի մանրէներ, այլև խմորասնկեր, բորբոսասնկեր»։

Լաբորատոր փորձաքննությունները ցույց են տվել

  • «Աշտարակ կաթ» կաթնամթերքի արտադրական ընկերության կաթում (3,2 % յուղայնությամբ) հայտնաբերվել է ԱՑԽՄ (Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ)։
  • «Երեմյան Փրոդաքթս» ընկերության թթվասերում (25 % յուղ․), «Արզնի կաթնամթերք» ՍՊԸ թթվասերում (20 % յուղ․) և «Բոնիլատ» ՍՊԸ թթվասերում (17 % յուղ․) հայտնաբերվել է ԱՑԽՄ։
  • «Թամարա և Անի» ՍՊԸ կաթնաշոռում (7 % յուղ․), «Մարիաննա» ՍՊԸ կաթնաշոռում (9 % յուղ), «Աշտարակ կաթ» կաթնամթերքի արտադրական ընկերության կաթնաշոռում (7 % յուղ․),  «Երեմյան Փրոդաքթս» ընկերության կաթնաշոռում (12 % յուղ․), «Միլկին» ընկերության կաթնաշոռում (9 % յուղ․), «Բոնիլատ» ՍՊԸ կաթնաշոռում (9 % յուղ․), «Բիոկաթ» ՍՊԸ կաթնաշոռում (12 % յուղ․), «Չանախ» ՍՊԸ կաթնաշոռում  (7 % յուղ․), «Արզնի կաթնամթերք» ՍՊԸ կաթնաշոռում (9 % յուղ․) հայտնաբերվել է ԱՑԽՄ։
  • Կաթնաշոռերում շեղումներ հայտնաբերվել են նաև «խմորասնկեր/բորբոսասնկեր» և «կաթնաթթվային մանրէներ» ցուցանիշներով։ Մասնավորապես․ «խմորասնկեր/բորբոսասնկեր» ցուցանիշով շեղում է հայտնաբերվել «Բոնիլատ» ՍՊԸ կաթնաշոռում (9 % յուղ․), «Թամարա և Անի» ՍՊԸ կաթնաշոռում (7 % յուղ․), «Արզնի կաթնամթերք» ՍՊԸ կաթնաշոռում (9 % յուղ․), «Չանախ» ՍՊԸ կաթնաշոռում  (7 % յուղ․), «Մարիլա» ՍՊԸ կաթնաշոռում (9 % յուղ․) և «Բիոկաթ» ՍՊԸ կաթնաշոռում (12 % յուղ․)։
  • «Կաթնաթթվային մանրէներ» ցուցանիշով շեղումներ հայտնաբերվել են «Մարիաննա» ՍՊԸ կաթնաշոռում (9 % յուղ․), «Չանախ» ՍՊԸ կաթնաշոռում  (7 % յուղ․), «Մարիլա» ՍՊԸ կաթնաշոռում (9 % յուղ․) և «Միլկին» ընկերության կաթնաշոռում (9 % յուղ․)։
  • «Իգիթ» ՍՊԸ չեչիլ պանիրում (փայտիկներ 240 գրամ) հայտնաբերվել է ԱՑԽՄ։

ՀԿ նախագան ասաց՝ այս բոլոր տվյալները, ինչպես նաև մեթոդաբանությունը տրամադրելու են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին։

Մանրամասները՝ տեսանյութում։