կարևոր
550 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-30 14:31
Աշխարհ

ԱՄՆ-ի և Իրանի հակամարտությունը չի վերածվի անվերջ պատերազմի․ Վենս

ԱՄՆ-ի և Իրանի հակամարտությունը չի վերածվի անվերջ պատերազմի․ Վենս

ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը չի վերածվի անվերջ պատերազմի։ Այս կարծիքն է հայտնել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Այս մասին տեղեկանում ենք ТАСС-ից։

«Մենք այս կամ այն կերպ արդեն յոթ ամիս է՝ ներգրավված ենք Իրանի հետ հակամարտության մեջ։ Ես խոստանում եմ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թույլ չի տա, որ այն վերածվի անվերջ պատերազմի», - հայտարարել է նա Fox News հեռուստաալիքի եթերում։

Հիշեցնենք՝ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին պատերազմ են սկսել Իրանի դեմ։ Հունիսին Վաշինգտոնն ու Թեհրանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում էր ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։

Սակայն հուլիսի 8-ի գիշերը ԱՄՆ-ն վերսկսել է Իրանի դեմ լայնածավալ հարվածները՝ մեղադրելով Թեհրանին ձեռք բերված պայմանավորվածությունների՝ Հորմուզի նեղուցին վերաբերող դրույթները խախտելու մեջ։

Այնուհետև ԱՄՆ վարչակազմը փաստացի ազդարարել է Իրանի դեմ լայնածավալ ռազմական ուժի կիրառման դադարեցման և պատժամիջոցների միջոցով երկիրը տնտեսապես խեղդելու փորձերին անցնելու մասին։