|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Կանադան չի կարողանա հաղթանակ տանել ԱՄՆ-ի դեմ առևտրային պատերազմում։ Fox News հեռուստաալիքի եթերում այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Վենսը նշել է, որ Կանադայի կողմից պատասխան մաքսատուրքեր սահմանելը արդյունավետ քայլ չի լինի։
«Ինչպես հաճախ ասում է Սպիտակ տան ղեկավարը՝ Դոնալդ Թրամփը, Կանադան պարզապես հաղթաթղթեր չունի։ Կանադան ոչ մի կերպ չի կարող հաղթել ԱՄՆ-ի դեմ առևտրային պատերազմում», - հայտարարել է Վենսը։
ԱՄՆ նախագահի վարչակազմը մտադիր է ապրիլի 2-ից մաքսատուրքեր սահմանել Կանադայից ներկրվող ապրանքների նկատմամբ։ Վենսի խոսքով՝ այս որոշումը պայմանավորված է երկու երկրի համար հավասար առևտրային պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ։
«Տասնամյակներ շարունակ Կանադայի իշխանությունները ստիպել են ամերիկացի ֆերմերներին և արտադրողներին պահպանել առևտրի անարդար կանոնները։ Թրամփի վարչակազմը մտադիր է վերջ տալ դրան», - նշել է ԱՄՆ փոխնախագահը։