|
Փոխարժեքներ
25 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.92 |
| EUR | ⚊ | € 444.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.9181 |
| GBP | ⚊ | £ 509.29 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
Ամերիկայի Միացյալ Նահանգները ձգտում է Թեհրանի հետ միջուկային խնդրի խաղաղ կարգավորման, սակայն պատրաստ է կիրառել ռազմական ուժ, եթե դիվանագիտական ջանքերը ձախողվեն։Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Վերջնական արդյունքում նախագահը որոշում կկայացնի այն մասին, թե ինչպես երաշխավորի Իրանի միջուկային զենք չունենալը, բայց մենք այժմ իրանցիների հետ դիվանագիտական բանակցությունների մեկ այլ փուլում ենք՝ փորձելով հասնել ողջամիտ համաձայնության։ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ։ Կարծում եմ՝ գերագույն առաջնորդը և նրա համակարգի բոլոր անդամները պետք է հասկանան դա։ Մենք շատ հստակ ենք եղել և հույս ունենք, որ կարող ենք լավ լուծման հասնել առանց զինվորականների, բայց եթե մենք ստիպված լինենք դիմել բանակին, նախագահն անկասկած ունի այդ լիազորությունը», – նշել է Վենսը։