|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է.
«Սիրելի հայրենակիցներ, վերջին օրերի իրադարձություններով պայմանավորված՝ փոխվել է բոլորիս բնականոն կյանքն ու առօրյան։
Որպես Տավուշը ներկայացնող պատգամավոր՝ ուզում եմ անդրադառնալ չորս բնակավայրերը զիջելու՝ մեզ պարտադրվող օրակարգին։
Ցավոք, մեր այն մտավախությունը, որ Արցախի սցենարը կարող է կրկնվել Հայաստանի Հանրապետությունում, այս իշխանությունների մնալու պարագայում կարող է ի կատար ածվել։
Միակողմանի, անօրինական, հակասահմանադրական զիջումները, որոնք պարտադրվում են Հայաստանի գործող իշխանություններին, թշնամուն հնարավորություն են տալու օղակի մեջ առնել Հայաստանը՝ վերածելով մեր Հանրապետությունը յուրատեսակ անկլավի»։