|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Տուլայի դեպքը կարող է կրկնվել, քանի դեռ մեր երկրում փոխադրում իրականացնելու համար անհրաժեշտ է միայն լիցենզիա և շարժակազմ, քանի դեռ օրենքները չեն գործում. այսօր լրագրողներին ասաց Փոխարտադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը: Ըստ նրա` մենք սկսում ենք անհանգստանալ տրանսպորտի ոլորտի խնդիրների մասին, երբ լուրջ խնդիր է լինում, և որոշ ժամանակ անց դարձյալ մոռանում ենք ամեն ինչ:
«Ասում են` վարորդի աչքը կպել է: Հնարավոր է. վարորդը մաշվում է, պետք է որոշ ժամերի քանակով աշխատի, այսինքն` շաբաթական 41 ժամ, իսկ մեզ մոտ աշխատում են ինչքան ի վիճակի են: Դրա համար էլ վարորդների որակն ընկել է»,- ասաց Եղիազարյանը:
«Անհատ վարորդների պաշտպանություն» ՀԿ-ի նախագահ Մխիթար Օհանյանն էլ նշեց, որ իրենք 1000 ստորագրություն են հավաքել, որով անվստահություն են հայտնում տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին: Ստորագրությունները վաղը կհանձնեն նախագահին:
«Այդ նախարարությունում ոչ ոք գործից չի հասկանում, բոլորն իրենց մորքուրի երեխեքին են ընդունել աշխատանքի: Մենք նախագահից կպահանջենք, որ տրանսպորտի ոլորտը կարգավորի ՃՈ-ն, թե չէ ոլորտն անվերահսկելի է դարձել»,- ասաց Օհանյանը: