|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Իրանը և Ռուսաստանը մտադիր են համաձայնագիր կնքել, որը ներառում է ռազմական համագործակցություն, զենքի գնում և ահաբեկչության դեմ պայքար. այս մասին հայտարարել է Իրանի ԳՇ պետ Մոհամմադ Բաղերին:
«Այս փաստաթուղթը նախապատրաստման փուլում է: Մեր երկրների ղեկավարները լիակատար փոխըմբռնում ունեն այս փաստաթղթի մշակման գործում: Մեր երկրների համապատասխան գերատեսչություններն արդեն միացել են այս աշխատանքին, և, հուսով եմ, շուտով կավարտենք այս փաստաթղթի պատրաստումը»,-ասել է նա «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Այն պարունակում է դրույթներ ռազմական համագործակցության և անվտանգության ոլորտում համագործակցության մասին, ներառյալ զենքի գնումը և մասնագետների պատրաստումը, վարժանքների իրականացումը և ահաբեկչության դեմ պայքարը Արևմտյան Ասիայում: Անկասկած, այս փաստաթուղթը մեր զինված ուժերի համագործակցության լայն հորիզոն կբացի», - ասել է Բաղերին:
Բաղերին նաև ասել է, որ Իրանը դեռ պատրաստ չէ Ռուսաստանի հետ ռազմական բլոկ ստեղծել, սակայն չի բացառում ապագայում նման հնարավորությունը:
«Իհարկե, մենք կզարգացնենք ռազմական համագործակցությունը, և ապագայում կարող ենք գալ դրան, բայց մինչ այժմ մեր հարաբերությունները դեռ չեն հասել նման փուլին», - ասել է նա՝ պատասխանելով միացյալ ռազմական բլոկ ստեղծելու հեռանկարների մասին հարցին: